Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Յոգուրտի օգտակար լինելու անհրաժեշտ պայմանը

Յոգուրտի օգտակար լինելու անհրաժեշտ պայմանը

Յոգուրտը, կեֆիրը եւ այլ կաթնամթերքներն աղիքների նորմալ միկրոֆլորայի վերականգնմանն ուղղված սննդակարգի պարտադիր բաղադրիչներ չեն, կարծում են նիդեռլանդցի եւ շոտլանդացի գիտնականները։

Ավելին, եթե աղիքների նորմալ միկրոֆլորան լրջորեն խախտված է, խանութից գնած յոգուրտները միանգամայն անօգուտ են, քանի որ դրանց դրական ազդեցությունը նվազում է պարունակած ճարպերի եւ շաքարի պատճառով։ Միկրոֆլորայի կարգավորման համար պրոբիոտիկներից (օգտակար մանրէներից) բացի անհրաժեշտ է օգտագործել պրեբիոտիկներ պարունակող մթերքներ, որոնք օգտակար մանրէների համար սնունդ են հանդիսանում, հայտնում է Мed-info.ru-ն։

 Ըստ գիտնականների՝ աղիքային օգտակար մանրէների համար լավագույն սնունդը վարսակի եւ այլ շիլաներն են՝ պատրաստված ոչ թե փաթիլներից, այլ ամբողջական հատիկներից։

Յոգուրտները կարելի է օգտակար սնունդ համարել միայն շիլաների համակցությամբ։ Եթե շիլա չկա, յոգուրտը սովորական աղանդեր է դառնում։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. pkorzina.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ